Disney-ի նոր անակնկալը. անիմացիոն ֆիլմ՝ «Մոանա»


14:40 , 23 հոկտեմբեր, 2014

Disney անիմացիոն ստուդիան, շարունկելով անակնկալներ մատուցել, երեքշաբթի օրը հայտարարեց նոր անիմացիոն ֆիմի՝ «Մոանայի» մասին, որը էկրան կբարձրանա 2016թ․-ին։ Մուլտֆիլմը պատմում է մի քաջ աղջնակի մասին, ով դուրս է գալիս անհնարին թվացող առաքելության՝ գտնելու Օկեանիայի առասպելական կղզին, որը փնտրում էին նրա նախնիները։ Իր ճամփորդության ընթացքում նրան է միանում իր հերոս կիսաստված Մաուին։
Պատմությունը հարուստ է արկածային ճամփորդություններով, գեղեցիկ տեսարաններով, ծովային հսկայական արարածների պատկերներով ու անտիկ ֆոլկլորով։
Մոանան դիսնեյյան այն քիչ հերոսուհիներից է, ով ոչ թե սպասում է իր ասպետին կամ իր իրական սիրո համբույրին, այլ քաջաբար դուրս գալիս արկածների միջից, ինչպես օրինակ՝ «Խիզախը» և «Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմերի հերոսուհիները։