Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է՝ վարդերի հեղափոխություն տեղի ունենա


10:08 , 23 հոկտեմբեր, 2014

2004 թվականին, երբ վարդերի հեղափոխությունը Վրաստանում նոր էր իրականացվել, լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետին. «Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է՝ նման հեղափոխություն տեղի ունենա»։ Ես երբեք չեմ մոռանա նրա պատասխանը, որից հետո վերջնականապես պարզ են դառնում մեր երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունների նպատակները: Նա ասաց բառ առ բառ հետևյալը.
«ՉԷ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԵԹԵ ՆՄԱՆ ԲԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՊԱ ՄԵՆՔ ԱՅՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ»։
Մնացած եզրակացություններն այսօր մեր երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ թողնում եմ առանց մեկնաբանության: