«Հրապարակ». Դավիթ Հարությունյանն է՞լ հրաժարական կտա


07:23 , 23 հոկտեմբեր, 2014

 «Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջաանակում հիմա էլ խոսում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին:

 Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, ոչ  Հարությունյանից ազատվելու Սերժ Սարգսյանի մոտ առաջացել է այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները:

 Ի դեպ, վերջին օրերին խոսվում է նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, և, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ»,-գրում է թերթը: