«Հայաստանի ձայն»-ի մասնակցին «նեղում» են


01:49 , 23 հոկտեմբեր, 2014

 Newsbook.am-ը գրում է`

«Հայաստանի ձայն» նախագծի կույր լսումների ժամանակ, շատերի համար անսպասելի, Արմեն Մարտիրոսյանն ընտրեց 17-ամյա նարեկ Ներսիսյանին, որի վոկալ տվյալներն ու կատարման որակը, դեռևս չկայացած ձայնը բուռն քննարկումների առիթ դարձան: Սակայն անվանի կոմպոզիտոր-մանկավարժը վստահեցրեց, որ Նարեկն ունի թաքուստված տվյալներ, որոնք կհաջողվի բացահայտել: Անշուշտ, շատերի մոտ այն տպավորությունն էր, թե մշակույթի պետական քոլեջի սովորողի հայտնությունը նախագծում պայմանավորված էր որոշակի հովանավորչությամբ, քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի գործոնով: Բայց, ինչպես մեզ տեղեկացրեցին պատանի երգչի հարազատները,հենց քոլեջում այսօր անառողջ վերաբերմունք է ձևավորվել նրա հանդեպ, Նադեժդա Սարգսյանն ու մյուսները թշնամանքով են վերաբերում օպերատորական բաժնում սովորողին, որը մասնակցել է նախագծին ու ընդգրկվել Արմեն Մարտիրոսյանի խմբում: Այսինքն, այս քոլեջի վոկալ բաժնի շատ սովորողներ ձախողվում են տարբեր նախագծերում, մինչդեռ օպերատորական բաժնի սովորողը հայտնվում է նախագծում»:

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ