Վերսկսել է հետաքննությունը 9 քաղ. ծառայողների նկատմամաբ


19:47 , 22 հոկտեմբեր, 2014

Թուրքիայի արդարադատության նախարարությունը վերսկսել է հետաքննությունը 9 քաղաքացիական ծառայողների, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետի Քելալթթին Քեռահի նկատմամաբ, ովքեր մեղադրվում են անփութություն ցուցաբերելու մեջ Հրանտ Դինքի սպանության գործով: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները վաղուց էին պահանջում ԱՆ-ից հետաքննություն իրականացնել 9 քաղաքացիական ծառայողների մասով, բայց նրանց պահանջը մերժվել էր: