Neonews.am-ը գրում է․
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են, ինչն ավելացնում է իրավիճակի սրման հավանականությունն ու բարձր պահում լարվածության մակարդակը:
Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Կասպրչիկը նաև նշել է, որ հուլիս-օգոստոս ամիսների համեմատ հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են: