Երթևեկության կարգի փոփոխություն՝ Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում


16:36 , 22 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

2014 թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով: