Արցախի Ղարաբաղ թյուրքական անվանման կայուն կիրառությունը մեծ տհաճություն է պատճառում


12:27 , 22 հոկտեմբեր, 2014

Արցախի Ղարաբաղ թյուրքական անվանման կայուն կիրառությունը, որն, ի դեպ, շատ նեյտրալ է ընկալվում մեզանից շատերի կողմից, ավելի ու ավելի մեծ տհաճություն է պատճառում: «Սև բաղը» բացառիկ անտրամաբանական է թվում հենց Արցախի սահմաններում Քարվաճառ, Քաշաթաղ, Կովսական և այլ վերահայկականացված անվանումների համատեքստում:

Գիտեմ, որ կան պատճառաբանություններ, թե աշխարհը տարածքն ավելի շատ ճանաչում է հենց Ղարաբաղ անունով, բայց դա էլ, ըստ իս, արդարացում չէ:

Եթե ժամանակին Հայաստանի տեղանունների բնական վերահայկականացում չլիներ, ապա հիմա հենց նույն աշխարհը Շիրակը կկոչեր Շորագյալ, Սյունիքը՝ Զանգեզուր, Արտաշատը՝ Ղամարլու, Վանաձորը՝ Ղարաքիլիսա, Վարդենիսը՝ Բասարգեչար, Արագածը՝ Ալագյազ և այլն: