1in.am-ը գրում է․
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի` «Ռոմա»-ի դեմ խաղը:
«Խոշոր հաշիվը փոքր-ինչ չափազանցված է: Մենք արագ գոլ խփեցին Արիենի շնորհիվ և հանգստացանք: Այնուհետև պրեսինգի ենթարկեցինք «Ռոմա»-ին` գնդակին տիրելու նպատակով:
Մենք փորձում ենք պահել գնդակը, այնուհետև ճանապարհ բացել դեպի մրցակցի դարպասը: Երկու շաբաթ անց Մյունխենում դուք կտեսնեք, որ «Բավարիա»-ի և «Ռոմա»-ի միջև այնքան էլ մեծ չէ տարբերությունը»,- Football Italia-ն մեջբերում է Գարդիոլայի խոսքերը: