ԱՄՆ-ում վաճառվում է «Էբոլայից պաշտպանող» հելոուինյան հագուստ


09:56 , 22 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

498271545

Ամերիկյան առցանց խանութներից մեկը Հելոուինի նախաշեմին վաճառքի է դրել «Էբոլայից պաշտպանող» հագուստ: Այս մասին հայտնում է The Atlantic-ը:

Հոկտեմբերի 31-ին կայանալիք տոնի առիթով պատրաստված հագուստն արժե 80 դոլար և կազմված է դեմքը ծածկող դիմակից, սպիտակ կոմբինիզոնից և կապույտ ձեռնոցներից: Հեղինակները խոստանում են, որ հագուստի տերը պատրաստ կլինի, եթե հիվանդությունը բռնկվի հելոուինյան երեկոյի ժամանակ:

Այնուհանդերձ, կայքի տերը՝ Ջոնաթան Վիքսը, նախազգուշացրել է, որ այդ հագուստը պիտանի չէ Էբոլայից իրական պաշտպանության համար: