«Հրապարակ».ՀՀԿ-ի պոետի հումորը շփոթեցրել է ԲՀԿ-ական պատգամավորին


09:00 , 22 հոկտեմբեր, 2014

«Ներքաղաքական վայրիվերումներին հակառակ, ՀՀԿ-ԲՀԿ շարքերում շարունակվում է երբեմնի բարեկամությունը, պատգամավորները միմյանց հետ ճաշում են, շախմատ խաղում, հումորներ անում ԱԺ միջանցքներում:

Նախօրեին մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ-ի պոետ Տաճատ Վարդապետյանը, տեսնելով ԲՀԿ-ական գործընկերոջը` Վահագն Մախսուդյանին, հանգավորված արտասանել. «Մախսուդյան Վահագը թռցրել է իմ մահակը»:

Պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել է: Տեսնելով նրա շփոթահար վիճակը` ՀՀԿ-ականն ինքն է գործընկերոջը հուշել պատասխանը. «Վարդապետյան Տաճատը թռցրել է իմ հաջաթը»,-գրում է թերթը: