Հիմա կարծես ոչ մեկի հետաքրքիր չի Քեսաբը


09:21 , 22 հոկտեմբեր, 2014

Ամիսներ առաջ Քեսաբի մասին էինք խոսում բոլորով, բուռն քննարկում էինք Քեսաբի հետ կապված ամեն ինչ՝ մինչև Քեսաբի ազատագրվելը ահաբեկիչներից: Գրեթե բոլորը գրում էին «Save Kessab»: Այս ոճի մեջ փրկելու կոչը անգամ ուկրաինական Դոնբասի մասին էր տարածվել Քեսաբից հետո, մեր բարեկամ եզդիների հետ կապված էլ: Լավ, այդքան բուռն արձագանքում էինք, քննարկում էինք ու աղմուկ հանեցինք, իսկ հիմա՞: Հիմա կարծես ոչ ոքի հետաքրքիր չէ ,թե քանի հայ ընտանիք վերադարձավ Կիլիկյան Հայաստանի վերջին հայաբնակ շրջան, ինչպես են ապրում մարդիկ: Ինչու՞ ոչ մի տեղ չկա ինֆորմացիա Քեսաբի ներկայի մասին։ Եթե կա, բայց ես չեմ գտնում, խնդրում եմ ասեք: