«Հրապարակ». ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել


07:47 , 22 հոկտեմբեր, 2014

 «Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը:

Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ:

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը և դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը»,-գրում է թերթը: