«Չորրորդ իշխանություն». Իշխանափոխությունից առաջ չինովնիկները սկսել են մաքրել կասկածելի գործարքների հետքերը


07:41 , 22 հոկտեմբեր, 2014

 «Ներքաղաքական սրացումներին ընդառաջ, իշխանության ներսում լուրջ աժիոտաժ է սկսվել:

Ինչպես պատմեցին մեր իրազեկ աղբյուրները, մոտ մեկ շաբաթ է պետական մի շարք գերատեսչություններում, մտահոգված իշխանափոխության հավանականությունից, սկսել են մեծ արագությամբ կարգի բերել թղթաբանությունը, կոծկել նախկինում կասկածելի գործարքներն ու որոշումները:

Կարճ  ասած, իշխանությունը հանձնելուց առաջ բարձրաստիճան չինովնիկները փորձում են մաքրել իրենց հետքերը՝ հետագայում իրավապահների աչքին չընկնելու համար»,-գրում է թերթը: