Բալը նախորդ տարի Գյուլեն-էրդողան թեժ հակամարտության ժամանակ դուրս էր եկել ԱԶԿ-ից


22:43 , 21 հոկտեմբեր, 2014

Թուրքիայում նախկին ԱԶԿ-ականները նոր քաղաքական ուժ են հիմնում: Նախորդ տարի ԱԶԿ-ից հեռացած և ներկայում անկախ պատգամավոր Իդրիս Բալը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին, որը պատրաստելու են 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ի. Բալը նախորդ տարի Գյուլեն-էրդողան թեժ հակամարտության ժամանակ դուրս եկավ ԱԶԿ-ից, և պարզ դարձավ իր առնչությունը Գյուլենական համայնքի հետ: Չի բացառվում, որ նման քաղաքական ուժի ի հայտ գալը կմիավորի ԱԶԿ-ից հեռացած թե՛ պատգամավորներին և թե՛ հասարակական կատիվին: