Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել 52-ամյա կինը. երկու հոգի ձերբակալվել է.ՔԿ


19:58 , 21 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Երևանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը 2014թ. հոկտեմբերի 20-ին հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: Այնուհետև, Գ.Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչև 20.10.2014 թ.՝ ժամը 18:00-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ