Բաղդադի ռեստորանի մոտակայքում պայթյունների հետևանքով զոհվել է 21 մարդ


18:29 , 21 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Բաղդադի  մի քանի ռեստորաններում պայթյունների հետևանքով զոհվել է 21 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ահաբեկչական հարձակումն իրկանացրել են  «իսլամական պետություն» խմբավորման անդամները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչ-մահապարտը իրկանացրել է հերթական ահաբերկչությունը Բաղդադի կենտրոնական մասում, որի հետևանքով զոհվել է առնվազն  11 մարդ: