Պուտինի հաջորդ թիրախը կարող է լինել Ադրբեջանը կամ Վրաստանը. Կասպարով


18:15 , 21 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ակնհայտ է, որ ՌԴ նախագահ Պուտինը չորս կողմն է նայում՝ հաջորդ հարվածի ուղղությունն ընտրելու համար: Այս մասին հայտարարել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, հասարակական գործիչ Գարի Կասպարովը, ով Նորվեգիա է ժամանել Ազատության ֆորումին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, գործիչը հայտարարել է, թե համաձայնության ճանապարհով ՌԴ նախագահի ախորժակը չի փակվի:

«Նրա իշխանությունը շատ առումներով հիմնված է հողեր հավաքողի կերպարի վրա: Այդ պատճառով կարելի է չկասկածել, որ ունենալով հաջորդ հարվածի հարուստ ընտրություն՝ Մերձբալթյան երկրներ, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան և Ղազախստան, Պուտինը նոր թիրախ չի ընտրի,  քանի որ դա դարձել է պուտինյան քարոզչության նոր հենարանը»,-ասել է Կասպարովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ