Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել սահմանամերձ զորամաս (լուսանկարներ)


17:00 , 21 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը և այլք:

Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ