Այս բալիկը 4 ամսական Նոյն է։ Նրա մայրիկ Ջեսիկա Չավկին երկար մտածեց, թե ինչ հագցնել նրան Հելոուինին, սակայն այդպես էլ չկողմնորոշվեց։ Ի վերջո, նա որոշեց ողջ հոկտեմբեր ամիսը հելոուինյան տարբեր հանդերձանքներ հագցնել իր փոքրիկ որդուն։ Ընթացքում արդեն պարզ կլինի, թե այդ տոնին փոքրիկն ինչ կերպարով հանդես կգա։ Բացի այդ, ամսվա վերջին նա մի ամբողջական ֆոտոշարք կունենա։ Դուք ևս կարող եք օգնել այս 4 ամսական հրաշքին ընտրություն կատարել այսքան կոստյումների մեջ՝ գրելով Ձեր նախընտրած տարբերակը մեկնաբանությունների բաժնում։