Գրանցված ցածր ջերմաստիճանը բերքը չի վնասել. գյուղփոխնախարար


15:06 , 21 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին գրանցված ջերմաստիճանի նվազումից բերքը չի ցրտահարվել ու վնասվել:

«Սպասում էինք, որ գիշերվա ընթացքում Արարատյան հարթավայրում հողի մակերևույթին կգրանցվի բացասական ջերմաստիճան, բայց, բարեբախտաբար, ամբողջ գիշերվա ընթացքում դիտվեց ամպամածություն, որը կանխեց ցրտահարության վտանգը»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը՝ շարունակելով, որ այս պահի դրությամբ հարթավայրում ցրտահարության վնասներ չկան:

«Դեռևս զգալի քանակությամբ չհավաքված բանջարեղենի բերք կա, մասնավորապես՝ լոբու, վարունգի, պղպեղի, սմբուկի, լոլիկի և մի շարք այլ տերևաբանջարեղենի բերք: Հուսանք, որ առաջիկա ժամանակահատվածում ևս խնդիրներ չեն լինի»,-նշեց փոխնախարարը՝ ավելացնելով նաև, թե այն բարձրադիր հատվածներում, որտեղ նախորդ գիշեր թույլ ձյուն է տեղացել, հաստ ձյան ծածկոց չի գոյացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ