«Էլիտար հարսանիքների» երևույթը ձեզ չի՞ նյարդայնացնում


11:53 , 21 հոկտեմբեր, 2014

Ձեզ չի՞ նյարդայնացնում մեր հասարակությունում գնալով սովորական երևույթ դարձող «Էլիտար հարսանիքների» երևույթը, երբ պաշտոնյաներն իրենց զավակներին ամուսնացնում են միայն այլ պաշտոնյաների ու նրանց կլանների ներկայացուցիչների երեխաների հետ։

Մոտս այնպիսի տպավորություն է, որ ֆեոդալական ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ֆեոդալական իշխանական ու պալատական տների ներկայացուցիչներին պալոժ չէր հասարակ մահկանացուների հետ ամուսնանալ։ Ու ամենանյարդայնացնողն այն է, որ ֆեոդալական չափորոշիչներով մեր արդի ֆեոդալների մեծամասնությունը դասական ֆեոդալիզմի ժամանակ չէին կարող ռամիկից ու ճորտից բարձր լինել։

Բայց հարցը սա էլ չէ։ Երևույթը ավելի է խորացնում այն անջրպետը, որը գոյացել է իշխանությունների ու ժողովրդի միջև։ Այնպիսի տպավորություն կա, ասես մեր իշխանավորները իրենց համար ինչ-որ այլ Հայաստան են ստեղծել, որտեղ մենակ իրենք են, իսկ ժողովրդի մնացած 99 տոկոսը ուղղակի ստատիստ է նրանց կյանքի խրախճանքում։