Ինչո՞ւ «Եռյակի» պատգամավորները վայր չեն դնում իրենց մանդատները


11:28 , 21 հոկտեմբեր, 2014

«168 ժամն» ա լավ հարցադրում արել Եռյակին. ասում ա՝ ինչի՞ վայր չեք դնում մանդատները։ Ու իրոք, ինչի՞ չեն դնում։ Երբ ընտրությունները նոր էին վերջացրել, հայտարարում էին, որ սենց իրանք գոնե ինչ-որ ազդեցության լծակ ունեն ու կհակազդեն ՀՀԿ-ի բեսպրեդելին։ Փաստացի, բացի մեկումեջ պատահող փոստանջյանական, փաշինյանական կամ էլ այլ ընդդիմադիր գործիչների ակնթարթային ելույթային բենեֆիսներից՝ ոչ մի հակազդեցություն տենց էլ չստացվեց կազմակերպել, ու, մեծ հաշվով, հանրապետականները ի՜նչ օրենք ուզեցել են անցկացնել՝ անց են կացրել։

Հիմա էլի այդ հարցը կա օրակարգում. ախպեր, պաթոսով մարդկանց զահլեն տանելու տեղը մի հատ զոհողության օրինակ ցույց տվեք, ցույց տվեք, որ իրոք հանդիսանում եք այս իշխանությունների անտիպոդ ու չեք ուզում կիսել ոչ մի բան նրանց հետ։ Ու պետք չի պատմել, որ ԱԺ-ն հարթակ ա, որը պետք է պահպանել, քանի որ դուք կարողանում եք այնտեղից ինչ-որ հարցեր բարձրացնել։ Ինչ-որ հարթակ նաև Ծառուկյանի Կենտրոնն ա, որը շատ ավելի մեծ լսարան ունի, քան Խորհրդարանից արվող ուղիղ հեռարձակումները, հարթակ ա ֆեյսբուքը ու բազմաթիվ լրատվականները, որոնք սիրով ձեր կարծիքը կբարձրաձայնեն։

Բայց, փաստացի, ոչ ոք պատրաստ չի անգամ մանդատից հրաժարվի հանուն պայքարի, բայց ճառերը լսես, կմտածես, որ հեսա Լա Մանշ ենք հասնելու։ Էս էն Ուկրաինայի անեկդոտն ա. «ԱՄՆ-ը պատրաստ է պայքարել Ռուսաստանի դեմ՝ մինչև վերջին ուկրաինացի»։ Հիմա Եռյակի մոտ ա՝ պատրաստ են խուճապի մատնել ռեժիմը՝ մինչև մեր վերջին հույսը, բայց իրանց պրեֆերենցիաներն ու ռեսուրսները, մանդատներն ու պաշտոնները ռիսկի տակ չեն թողնի։Ճ