Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:23 , 21 հոկտեմբեր, 2014

Ի՞նչ կապ ունի...

Շանթ Հարությունյանի գործի առաջին փուլն ավարտված է, բայց դե բողոքարկում կլինի, ու կշարունակվեն քննարկումները: Դնենք մի կողմ Շանթի քաղբանտարկյալ կամ ուղղակի բանտարկյալ լինելու հարցը: Նա իր անպատասխանատու գործողությունների շնորհիվ մի քանի հայրենասեր տղու կյանք խորտակեց, իրա փոքր տղուն ներքաշեց էս ամենի մեջ: Չնայած համարում եմ, որ Շահենի նկատմամբ պատիժը պայմանական պետք է կիրառվեր, ոչ թե 4 տարի, այլ 1 տարի մաքսիմում: Որ մեկս էլ լինի, երբ տեսնի իր ծնողի վրա ձեռք են բարձրացնում, հասնելու է իր ծնողին պաշտպանի, ու կապ չունի մեր ծնողը սխա՞լ է, թե՞ ճիշտ:

Զարուհի Փոստանջյանին ասում են, որ դա էս հարցի հետ կապ չունի, ինքն ասում է. «Ի՞նչ կապ ունի, մեկա պետք է խոսամ», ու այդ ժամանակ մեր փոխխոսնակը խաղում է անջատեմ-միացնեմ ԱԺ հայտնի խաղը: Զարուհին երեկ մի արտահայտություն արեց, թե՞ ինչու լրագրողները բարձրախոս չեն բերում, աչքիս հաջորդ նիստերին ինքը իրա դինամիկով գնա:

ՀՅԴ-ն երեկ կոպտորեն պատասխանեց Եռյակին ու ինչ-որ տեղ ճիշտ արեց, նրանց պետք է իջեցնել երկնքից: Եռյակն իրան ամենակարող է համարում ու իրեն բոլորից մի գլուխ բարձր է զգում և մտածում է, թե աշխարհն իր շուրջ է պտտվում: Իրականության մեջ, դա նրանց միայն թվում է, իսկ Мания Величия-ն հանգեցնելու է նրան, որ իրանք թքած են ունենալու կամ արդեն իսկ ունեն ժողովրդի վրա:

ՕԵԿ-ը նորից հոխորտում է ու ասում է, որ բան չմնաց, հեսա դուրս եմ գալիս ասպարեզ ու եռյակին միացնեմ ինձ: ՕԵԿ-ն էլ իր հանրահավաքների շարքն է սկսում, ասում եմ՝ ես էլ չբռնե՞մ իմ հանրահավաքների շարքը սկսեմ, աչքիս հանրահավաք անելը տաքսու պարկ բացելու նման մոդա է դարձել: 
Հ.Գ. Հ3 լոգոն չգիդեմ, բայց մեկ-մեկ լավ կինոներ ցույց տալիս են այդ ալիքով, գոնե սենց ազգիս օգուտ տան: