«Իրավունք». Անկումային տրամադրություններ՝ ՀԱԿ-ում


09:12 , 21 հոկտեմբեր, 2014

«Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ տիրում են բավական անկումային տրամադրություններ՝ «թեժ աշնան» շարունակության սցենարների վերաբերյալ:

Ոմանք անվերապահորեն հավատում են ԼՏՊ-ին և վստահ են, որ «իմաստուն առաջնորդը» կկարողանա օգտագործել ԲՀԿ-ի հնարավորությունները՝ իշխանափոխության համար, և, ի վերջո, ինքը կվերադառնա ՀՀ նախագահի աթոռին:

Մի մասն էլ, հատկապես երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչները, արդեն բացեիբաց խոոսում են, որ ծերուկը գնում է փակուղային ճանապարհով, և ավելի ճիշտ է մի կողմ թողնել «եռյակի» անպտուղ ձևաչափը, միավորվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կառույցի ու «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանի թևի հետ և ժողովրդի առջև հանդես գալ միանգամայն արմատական հեղափոխական կեցվածքով»,-գրում է թերթը: