Ուժեր կան, որոնք չեն ցանկանում` Ուկրաինան խաղաղվի։


09:13 , 21 հոկտեմբեր, 2014

Կարծես ուժեր կան, որ չեն ցանկանում՝ Ուկրաինան խաղաղվի: Ուկրաինական բանակը հզոր հրթիռակոծության է ենթարկել Դոնեցկի մարզի Վորոշիլովյան շրջանի քիմիական գործարանը: Ըստ նախնական տվյալների՝ Տոչկա Ու համակարգի երեք հրթիռ է ընկել, որից հետո մի քանի հարյուր մետր շառավղով փոս է գոյացել գործարանի տեղում, որից հետո Գռադ կայանքից են հարվածներ հասցվել երեք պայթյուններից հետո: Կարծես զոհեր չկան: