Երբեմն ես ինձ վամպիր եմ զգում


07:26 , 21 հոկտեմբեր, 2014

 Տեդ Բանդի. «Երբեմն ես ինձ վամպիր եմ զգում»։ Սերիական մարդասպան, առևանգիչ Թեոդոր Ռոբերտ Բանդին խոստովանել է 70-ականների սկզբին 7 նահանգներում կատարած 30 սպանությունների մասին: Իր գեղեցիկ արտաքինի և խարիզմայի շնորհիվ՝ նա երիտասարդ աղջիկներին հեշտությամբ էր հրապուրում, և նրանք հայտնվում էին  Թեոդորի ավտոմեքենայում՝ չկասկածելով, թե ինչի կարող է հանգեցնել նման անմեղ արարքը: Նա հաճախ էր օգտագործում արհեստական գիբսե ձեռք և օգնություն էր խնդրում երիտասարդ աղջիկներից: Հայտնվելով նրա VW Beetle մեքենայի ներսում՝ զոհը հայտնվում էր թակարդում, քանի որ դուռը ներսից  բացելու համար բռնակները բացակայում էին: