Այս տերևներից յուրաքանչյուրն ասես իր պատմությունն ունենա։ Մեկը՝ քամուց մազապուրծ, ամուր կառչել է ճյուղին, մյուսն ընկել է ջրի մեջ ու ցրտից փշաքաղվել, շատերն էլ թափվել են անհյուրընկալ մայթին ու անխնա կոխկրտվում են անցորդների ոտքի տակ։ Տերևների սոսափյունն ինչ-որ ծանոթ հնչյուններ է հասցնում ականջիդ։ Դրանք նման են այն մեղեդու հնչյուններին, որի տակ դուք էլ տերևների պես ինքնամոռաց պարում էիք։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Հետո ռոմանտիզմի չափաբաժինը գնալով պակասեց։ Դաժան իրականության քամին քեզ էլ պոկեց երազանքիցդ։ Ինքդ էլ սկսեցիր տերևների պես կոխկրտվել մայթերից էլ սառը անտարբերության ոտքի տակ։ Գորշ իրականությունից կտրվելու ու ռոմանտիզմի պակասը լրացնելու համար դիտի՛ր այս աշնանային ֆոտոշարքը ու շատ մի՛ տանջվիր։ Աշուն է էլի, կանցնի։
Photo Crediit : Magda indigo
@ Orwald
@ kafka
@ Cristina
@ Uschi
@ Ajpscs
@ Jacki
@ Ella
Photo Crediit : Rohit Mattoo
@ Dikra
@ Wolfy