Նախարարը հրաժարական է տվել շպարվելու պատճառով


14:03 , 20 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Ճապոնիայի Էկոնոմիկայի, Առևտրի և Արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հրաժարական է տվել ֆինանսական սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Վերջինս հրաժարական է տվել վարչապետ Սինձո Աբեի հետ 30-րոպենաոց զրույց ունենալուց հետո: Կառավարության ղեկավարը բավարարել է նախկին նախարարի խնդրանքը:

Օբուտիին մեղադրել են պետական միջոցները սեփական անձի վրա ծախսելու համար: Վերջինս գումարը ծախսել է հատկապես շպարվելու վրա:

Ավելացնենք, որ ըստ փորձագետերի, Օբուտին համարվում էր երկրի ապագա վարչապետի գլխավոր թեկնածուներից մեկը: