Բազմատաղանդ Բագրատ Բադալյանի լուսանկարչական յուրահատուկ աշխատանքները


13:13 , 20 հոկտեմբեր, 2014

Տաղանդավոր հայազգի արվեստագետ Բագրատ Բադալյանը ծնվել է 1987թ․ին Հայաստանում։ 9 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Բելգիա, որտեղ էլ այսօր ապրում ու ստեղծագործում է։ Բադալյանը տաղանդավոր լուսանկարիչ է, ով միաժամանակ նաև զբաղվում է նկարչությամբ, երաժշտությամբ, ռեժիսուրայով, ինչպես նաև գրում է։

Իր ստեղծագործությունները Բադալյանը նկարագրում է որպես «էսթետիկայի ու երևակայական ներուժը կառավարելու հնարավորության փորձ»։

Նրա լուսնկարները գեղեցիկ են, հետաքրքիր, յուրահատուկ ու չափազանց տարբեր, և երբեմն դրանցից որոշները կարելի է շփոթել գեղանկարների հետ։ Կարելի կարծել, որ լուսանկարչի աշխատանքները տարբեր մտածողություն ունեցող անձանց աշխատանքներ են, այն ինչ դրանք բոլորը պատկանում են մեկ տաղանդավոր արվեստագետի՝ Բագրատ Բադալյանի ձեռքին։