Վրեժ Կիրակոսյանը՝ «Տնփեսա 3»-ում


12:24 , 20 հոկտեմբեր, 2014

<<Տնփեսա 3>>-ի հեռուստադիտողին անակնակալ է սպասվում: Այս անգամ սիտքոմի դերասանների շարքում ընդգրկվել է նաև երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

ArmStar.am-ին այս մասին տեղեկացրած երգիչն անակնկալի է եկել առաջարկը ստանալիս. << Հրավերը ստացա <<Արմենիա>> հեռուստաընկերությունից: Բնականաբար այդ ամենը անսպասելի էր ինձ համար և այնտեղ գնալու ճանապարհին մտածում էի, թե ինչ դեր կարող եմ մարմանավորել հատկապես կատակերգական ժանրում: Հանդիպումից հետո արդեն հասկացա, որ կարելի է փորձել, երբ ռիժիսորն էլ կարծում է, որ կկարողանամ իմ առջև դրված խնդիրն իրագործել>>:

 Այնուհետ երգիչը շեշտում է, որ չունի համապատասխան դերասանական փորձ և իր համար, որպես արտիստի, բեմը եղել և մնում է միայն երգելու համար:

Չունենալով այդ փորձը՝ Վրեժը նկարահանումների ժամանակ դժվարությունների է հանդիպել, բայց ռեժիսորի և դերասանների կողմից աջակցություն է ստացել: Նրանք ամեն կերպ փորձել են նոր դերասկատարի համար հստակեցնել դերը:

Շարունակությունը` այստեղ