Ոստիկանները կույր ազատամարտիկին հանել են մեքենայից ու թողել փողոցի բանուկ հատվածում


11:42 , 20 հոկտեմբեր, 2014

Ոստիկանները կույր ազատամարտիկին հանել են մեքենայից ու թողել փողոցի բանուկ հատվածում Ilur.am-ը գրում է․

Երեկ ժամը 19:45 սահմաններում ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը (ով նաև «Նախախորհրդարանի» անդամ է) «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս ինչ-որ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:  Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշել են Ենիգոմշյանին, դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ