Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը տեղափոխվել է Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան


10:44 , 20 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Քյուրդահանի համար 1 քննչական մեկուսարանից տեղափոխվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան, գրում է contact.az-ը:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն «Թուրան»-ին հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան եկել է Քյուրդահանում քննչական մեկուսարան Լեյլային ծանրոց փոխանցելու համար, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ Յունուսը տեղափոխվել է Ազգային անվտանգության նախարարություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ