Սիրիայում 15-ամյա տղայի են մահապատժի ենթարկել՝ «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար


09:00 , 20 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ կապ ունենալու համար 2 մարդու են մահապատժի ենթարկել, այդ թվում՝ 15-ամյա տղայի։ Մահպատիժն իրականացրել է «Ռաքքիի հեղափոխականներ» բրիգադան, որը պայքարում է իսլամիստների դեմ քրդերի կողմից, փոխանցում է Лента-ն։

«Երկուսը սպանվել էին 2 օր առաջ։ Նրանցից մեկին՝ 15-ամյա մի տղայի, կրակել են գլխին»,- ասել է Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուրահմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ