«Բիթլզի» կանխագուշակությունը


05:21 , 20 հոկտեմբեր, 2014

  40 տարի առաջ, Անգլիայում, ավարտելով հարցազրույցը Լիվերպուլի «Քարանձավ» պանդոկից մայրաքաղաք հասած երիտասարդ կիթառահարների քառյակի հետ, լրգարողը հարցրեց. «Տղաներ, իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի ձեզ հետ 2000 թվականին»:Առաջինը պատասխանեց Ջոն Լենոնը, որն ի սկզբանե քառյակի առաջնորդն էր. «Այդ ժամանակ ես արդեն վաղուց գերեզմանում կլինեմ»… Ռինգո Սթարն ասաց. «Կուզենայիմի փոքրիկ վարսավիրանոց ունենալ»:Փոլ Մաքքարթնին խոստովանեց,որ կուզենար նոր դարաշրջանը դիմավորել որպես ճանաչված երաժիշտ ու երգահան: Ջորջ Հարիսոնը համեստորեն ասաց, որ հավանական է, ինքն էլ Ջոնի նման արդեն մեռած կլինի, իսկ մինչ այդ թոշակի կգնա՝ այդպես էլ հռչակավոր երաժիշտ չդարձած:
Լոնդոն ժամանած չորս զարմանալի տղաները նոր-նոր էին ճաշակում հաջողության առաջին պտուղները և ենթադրել անգամ չէին կարող, որ մի քանի ամիս անց արդեն հռչակավոր էին դառնալու:
«Բիթլզի» կանխագուշակումների մեծ մասը կատարվեց, բացառությամբ թերևս սեփական վարսավիրանոցն ունենալու Ռինգոյի երազանքի:
1968 թվականին արված կատակ-լուսանկարը, ուր ընկերները Լենոնի թաղումն էին խաղում, ողբերգական մարգարեություն դարձավ: Լենոնն, իսկապես, վաղուց արդեն գերեզման է իջել: Փոլ Մաքքարթնին նշանավոր երաժիշտ և երգահան դարձավ: Ջորջ Հարիսոնը իսկապես որ թոշակի անցավ՝ խուլ անհայտության մեջ փակվելով: Իսկ նոր տարվա նախաշեմին քիչ էր մնում մեռնելու մասին նրա վաղեմի կանխատեսումն էլ իրականանար: Գիշերը,միանգամայն անհասկանալի ձևով, մարդասպանը թափանցել էր նրա ամրոց-առանձնատունը: