Երբեք չես կարող ներել ինքդ քեզ, եթե սպանես քեզ հավատարիմ մարդու հավատը


02:46 , 20 հոկտեմբեր, 2014

 Աշխարհում կա միայն մի մարդ, ում դու ի զորու չես խաբել:
Դու կարող ես խաբել ամենասիրելի մարդկանց`թաքցնելով անբուժելի հիվանդությանդ մասին, որպեսզի ոչ մի ակնթարթ չփոթորկես նրանց հոգիները:
Դու կարող ես խաբել ընկերներիդ`թաքցնելով անլուծելի խնդիրներդ, որպեսզի չխաթարես նրանց անդորրը:
Դու կարող ես խաբել սիրածդ էակին` թաքցնելով աչքերիդ մահացող փայլը, որպեզի հետո նա հիշի քո հոգու ջերմությունը:
Բայց երբեք ու երբեք դու չես կարող խաբել ինքդ քեզ, չես կարող թաքցնել իրական ցավդ, երբեք չես կարող ներել ինքդ քեզ, եթե սպանես քեզ հավատարիմ մարդու հավատը:
Դու կարող ես խաբել դիմացինիդ, բայց հետո, գիտացելով ստիդ արժեքը, անիծես քեզ հավիտյան:
Աստված մի օր գուցե և ների քեզ, բայց ի զորու կլինես արդյոք ինքդ քեզ ներել: