Ալ Նուսրան իր հետևից և առջևից թողնում է ավերակներ և մահ,իսկ ԻՊ-ն ավելի լավը չլինելով՝ նախընտրում է չքանդել և իշխել


00:56 , 20 հոկտեմբեր, 2014

 Բոլորի ուշադրությունը սևեռված է ԻՊ-ի վրա,բայց Սիրիական պատերազմում նրանից բացի կան նաև այլ խմբավորումներ,որոնք կռվում են սիրիական բանակի դեմ.մոռացել ենք Ալ Նուսրային: Ամիսներ առաջ,երբ Իրաքում այդ ահաբեկչական խմբավորումը մեծածավալ տարածքներ չէր գրավել,բոլոր լրատվականների էջերին պտտվում էր Ալ Նուսրայի անունը,նրա վայրագություններն ու հանցագործությունները,իսկ հիմա կարծես նրանց մասին մոռացել են: Սիրաիայի որոշակի տարածքներում դեռ շարունակվում են նրանց դեմ մարտերը,դեռ մայրաքաղաքի որոշ արվարձաններում Ալ Նուսրայի դեմ են պայքարում և նրանցից մաքրում տարածքը: Ալ Նուսրան,որին մոռացել են շարունակում է հրթիռակոծել խաղաղ թաղամասեր և մարդկային անմեղ զոհեր պատճառել,ինչպես օրեր առաջ Հոմսում: Մի խոսքով Ալ Նուսրան իր հետևից և առջևից թողնում է ավերակներ և մահ,իսկ ԻՊ-ն ավելի լավը չլինելով՝  նախընտրում է չքանդել և իշխել: