1in.am-ը գրում է.
Վրաստանում մի քանի հոգի մեկուսացվել են՝ Էբոլա համաճարակով հնարավոր վարակվածության պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Հիվանդությունների և հասարակական առողջության վերհսկողության ազգային կենտրոնի դիտորդական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեին:
Արևմտյան Աֆրիկայի երկրներից Վրաստան վերջին 3 ամսում 84 մարդ է ժամանել, որոնց մեծամասնությունը` Նիգերիայից:
«21 օր պարտադիր մեկուսացված մնալուց հետո նրանց մեծամասնությունից վերահսկողությունը հանվել է»,- ասել է Իմնաձեն:
Ի դեպ, բժիշկների վերահսկողության ներքո միայն մի քանի մարդ է մնացել: