ԴԺՀ-ում կրկին հրադադարի խախտում է գրանցվել


23:20 , 18 հոկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Նովոազովսկում ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի ուժայինները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:

Նա նաև ասել է, որ մոտ ապագայում աշխարհազորայինների ենթակառուցվածքը ավելի կենտրոնացված կաշխատի:

«ԴԺՀ-ում բոլոր անցակետերը միասնական հրամանատարության տակ կտեղադրվեն»,- ավելացրել է Զախարչենկոն: