Իր ընտրյալի՝ Թեյլոր Քինի հետ ամերիկյան փոփ աստղ Լեդի Գագան միանգամայն նորմալ կին է: Այս մասին հենց ինքն է խոստովանել The Times ամերիկյան հանդեսին տված հարցազրույցի ժամանակ: Մինչդեռ ընդամենը վերջերս Լեդի գագան Աթենքի օդանավակայան էր ժամանել Աֆրոդիտեի կերպարանքով գրեթե մերկ և հենց տեղում էլ շոու սարքել իր կերպարին համապատասխան:
The Times-ին նա ասել է, որ երազում է ծննդաբերել երեք երեխա: «Նրանք կլինեն փոքրիկ հրեշիկներ, որոնք միշտ ինձ հետ են: Ամենայն հավանականությամբ, իմ գործունեությունը նրանց դուր չի գա»: