Հանրապետության տարածքում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի


21:45 , 18 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը՝ հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում ՝18-23մ/վրկ:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 7-8, գիշերը՝ 2-3աստիճանով, 20-ի գիշերը ևս 4-5 աստիճանով:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ