Հնագետները հայտնաբերել են երկու մետրանոց տղամարդկանց կմախքներ


16:36 , 18 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի շրջանի հնագետները հայտնաբերել են դամբարաններ, որտեղ թաղված են եղել հնադարյան մարդիկ, որոնք ունեցել են երկու մետրանոց հասակ: Այս մասին հայտնել է հնագետ Վասիլի Մատաևը:

Հայտնագործությունը կատարվել է Նովոպոկրովսկի շրջանում: Մարդկանց մնացորդները պատկանում են միջին բրոնզի դարաշրջանին: Դա համընկնում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակին: Մատաևը նշել է, որ տղամարդիկ, իրոք, շատ բարձրահասակ են և ֆիզիկապես ուժեղ: Վերջիններիս տարիքը մոտավորապես 4 հազար տարիքի սահմաններում է:

Ըստ հնագետի, նրանք պատկանում են Կատակոմբներ պատմամշակությաին հասարակությանը: Այս հասարակությունը շատ է հանդիպում Ռուսաստանի հարավային շրջաններում: