Բասկովն իր ծննդյան օրը նշել է Բարսելոնայի շքեղ ամրոցում


00:38 , 18 հոկտեմբեր, 2014

Haytni.com-ը գրում է․

Ռուսաստանի ոսկե ձայնը՝ Նիկոլայ Բասկովը, դարձել է 38 տարեկան: Երգիչը որոշել է ծննդյան տոնը նշել Բարսելոնայի շքեղ ամրոցներից մեկում: Արարողությունը, որպես նվեր, կազմակերպվել է իր ընկերների կողմից: Նիկոլայ Բասկովը մեկնել է Իսպանիա ծնողների և Սոֆի Կալչևայի հետ: 33-ամյա Կալչևան դարձել է Բասկովի պրոդյուսերը: Ի դեպ, վաղուց Սոֆին Բասկովի ընկերուհին է համարվում: Երեկույթի կազմակերպիչները Swarovski քարերով Christian Louboutin կոշիկներ են նվիրել, իսկ Բասկովի ընկերուհին ադամանդներով ճարմանդներ է նվիրել սիրելիին: