Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև լարվածությունը կլիցքաթափվի


00:30 , 18 հոկտեմբեր, 2014

Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն ռուս-ուկրաիանական հարաբերությունների ճգնաժամն են քննարկել Միլանում՝ աշխատանքային նախաճաշի ժամանակ, որին մասնակցել են նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներ Ժոզե Մանուել Բարոզուն և Հերման վան Ռոմպեյը։
Նման հանդիպումերը գուցե չբերեն կոնկրետ քաղաքական լուծումների, բայց անպայման նպաստում են լարվածության լիցքաթափմանը: