Փոխվարչապետի պաշտոնը կարժանանա՞ արդյոք ԱԽՔ-ի ճակատագրին


18:23 , 17 հոկտեմբեր, 2014

Ամիսներ շարունակ թափուր է մնում ԱԽ-ի քարտուղարի պաշտոնը: Թուղթուգրի տրամաբանությունը հուշում է, որ նման բախտի կարող է արժանանալ նաև փոխվարչապետի թափուր մնացած պաշտոնը: Մեծ հաշվով առանց ԱԽՔ-ի մենք մի կերպ յոլա գնում էինք։ Կարծում եմ, որ առանց փոխվարչապետ էլ հնարավոր կլինի դիմանալ ու սահմանափակվել միայն Տարածքային կառավարման նորանշանակ նախարարով: Բանից պարզվում է, որ մեր պետական համակարգում դեռ շատ անիմաստ ու բյուջեի վրա թանկ նստող անուն-պաշտոններ կան: