iPhone-ամանիա


17:03 , 17 հոկտեմբեր, 2014

Կարելի է մտածել, թե մեր ժողովրդի հոգսերը քիչ էին....և ահա մի նոր ծանրաբեռնվածություն` «գայթակղիչ» ինքնանկար հայելու դիմաց հերթական նոր թողարկված iPhone-ով.......Իսկ զարմանալին այն է, որ վարձով ապրող, ցրտաշունչ ձմռանը ամառային կոշիկներով գոյատևող, ավտոբուսին 100 դրամ ուղեվարձը չտալու համար ամբողջ քաղաքը ոտքով չափչփող մարդիկ վարկի տակ են մտնում հերթական նոր iPhone-ը գնելու համար ու հասնում են իրենց բաղձալի նպատակին` հայելու դիմաց հավերժացնելով իրենց ինքնանկարը:
Զավեշտալին այն է, որ դեռ հիշյալ վարկը չմարած անսպասելի թողարկվում է անողոք iPhone-ի նոր մոդելը և մարդիկ սկսում են ներդնել բոլոր ջանքերը, հնարավոր և անհնար բոլոր միջոցները այն ձեռք բերելու համար և...նորից ինքնանկար հայելու առաջ...ու այդպես շարունակ lPhone 4, 5, 6....շուտով 7....և այլն, իսկ այս երևույթը կարելի է անվանել iPhone-ամանիա:
Բայց չէ՞ որ կյանքում շատ ավելի հետաքրքիր բաներ կան, որոնցով կարելի է ուրախանալ, և դեռևս ոչ վաղ անցյալում մարդիկ ուրախանում էին ուղղակի հեռախոսի գոյությունից, քանի որ այդ ժամանակ հեռախոսը ծառայում էր իր նպատակին, այսինքն այն խոսելու միջոց էր, ոչ թե նկարվելու....