Թե ինչպես է Ռաֆայել Հովհաննիսյանը պատռում եվրոպական «ժողովրդավարության» թղթե դիմակը …


17:35 , 8 սեպտեմբեր, 2012

Ողջույն ընթերցող: Մի անգամ արդեն իմ գոհարաքաղում անդրադարձել եմ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարին, բայց այսօր ևս մեկ անգամ չեմ զլանում իմ գոհունակությունն ու շնորհակալական խոսքն ուղղել հաղորդաշարը պատրաստող ողջ անձնակազմին: Հրաշալի է, երբ տեսնում ես, որ դեռ ունես սթափ ու պետական մտածող մտավորականներ, այս դեպքում լրագրողներ, հաղորդավրներ, քանի որ հենց նրանց խոսքն է ազդեցություն գործում հասարակության ամենալայն խավերի վրա: Ստորագրում եմ Ռաֆայել Հովհաննիսյանի ասած ցանկացած խոսքի տակ: Ովքեր չեն դիտել երեկ հաղորդումը՝ անդրադարձը Հունգարիայում կատարված վերջին իրադարձություններին, խորհուրդ կտամ անպայման դիտել: Թող դիտեն հատկապես Եվրոպայի ժողովրդավարությամբ հիացած և մշտապես դեպի եվրոպա ձգտելու կոչեր անող կոսմոպոլիտ և «մարդասեր» լիբերալ հայացքներ կրող հայրենակիցներս: Միգուցե հասկանաք, որ մեզ բացարձակորեն պետք չեն եվրոպական նման արժեքները.. Քանի որ համոզված եմ, շատերը պարզապես կալարեն դիտել հաղորդումը, ինքս չեմ ալարել, և դուրս եմ գրել հաղորդման առավել կարևոր հատվածը: Ներկայացնում եմ առանց որևէ ձևափոխման.
«Ինչ-որ տեղի ունեցավ Հունգարիայում, միայն այդ երկրի խնդիրը չէ, այլ ամբողջ եվրոմիության, այդ պատճառով էլ ավելորդ չի լինի հասկանալ, թե ինչ է կատարվում ժամանակակից եվրոպայի հետ: Իրականում, այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում վերջին տարիներին, մի քիչ տարօրինակ է: Ինձ շատ դուր է գալիս այս աշխարհամասը, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն բնակեցնող մարդկանց: Մենք անշուշտ նրանցից սովորելու շատ բան ունենք. առաջին հերթին սեփական քաղաքների և մշակութային ժառանգության նկատմամբ եղած վերաբերմունքը, ինչպես նաև օրինապահությունը, և իրենց երկրների ապագան միասին կառուցելու ձգտումը: Նաև անկասկած, եվրոպական հայտնի ժողովրդավարությունը: Չնայած այսպես չի կարելի ասել, որովհետև ժողովրդավարությունը մեկն է բոլորի համար, ավելի ճիշտ՝ պետք է լինի՝ Բայց այսօր դրա դրսևորումներն ուղղակի ցնցում են: Իհարկե ծիծաղելի կարող է թվալ, որ ես՝ լինելով ոչ ամենա ժողովրդավար երկրի քաղաքացի, փորձում եմ կասկածի տակ առնել եվրոպայի բարձր ժողովրդավարական արժեքները: Բայց ամեն դեպքում ես ինձ վրա նման համարձակություն կվերցնեմ: Դեռ 8 տարի առաջ ես սկսեցի մտածել, որ եվրոպայում ամեն ինչ չէ, որ լավ է . ճիշտ, ես ինձ համար միանգամայն անսպասելիորեն Լոնդոնի կենտրոնում հայտնաբերեցի մի շենք, որում տեղակայված էր մահմեդական կազմակերպություն, որը շատ երկրներում համարվում է ահաբեկչական: Մեզ թույլ չտվեցին նկարահանել այդ շենքը, իսկ այն հացին, թե ինչպես այդ կազմակերպությունը կարող է ներկայացված լինել Մեծ Բրիտանիայում, պատասխանեցին, որ ժողովրդավարություն է… Հետո, երբ տեղի ունեցան պայթուններ Լոնդոնի մետրոյում, շատերը մտածմունքի մեջ ընկան , բայց երևի թե շատ արագ մոռացան տեղի ունեցածի մասին, քանի որ վերջերս Եվրոպայի խորապես քրիստոնեա երկրներից մեկի՝ Միավորված թագավորության կառավարությունը որոշում ընդունեց աշխատավայրերում խաչեր կրելն արգելելու մասին : Երկրորդ անգամ Եվրոպան ինձ զարմացրեց Բելգիայում, երբ քաղաքի կենտրոնում մենք տեսանք մի աֆրիկացու, ով իր բնական կարիքներն էր հոգում Ջո Կոկերի համերգի աֆիշայի վրա: Հասկանալի պատճառներով մենք չնկարահանեցինք Նաև այդ դրվագը: Բայց ես հիշում եմ, թե ինչ էր բացականչում այդ էմիգրանտը. նա բերկրանքով հայտնում էր բոլոր անցորդներին, որ այդպես է անում, որովհետև սպիտակ մարդիկ երկար տարիներ գաղութացրել են իր երկիրը, և ահա հիմա էլ նա էլ տերը է, և անում է այն , ինչ ուզում է: Գնալով Եվրոպան ինձ ավելու ու ավելի էր զարմացնում, և վերջնականապես ցնցեց անցած տարի, երբ Նորվեգիայում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը: Ձեզանից շատերը հավանաբար հիշում են այդ անհավանական պատմությունը, երբ մի երիտասարդ կիսամարդ 2 ժամվա ընթացքում սպանեց 77 հոգու: Հենց այնպես, սպանեց, և վերջ.. որովհետև այդպես ցանկացավ: Իսկ զարմանալին այն է, որ ժողովրդավարական եվրոպան մինչև օրս համբերատար փորձում է պարզաբանել, թե ինչու դա տեղի ունեցավ: Ես արյունարբու մարդ չեմ, բայց կարծում եմ, որ պարզապես գնդակահարելը շատ մեղմ կլիներ այդ ստահակի համար: Նրա նմաններին միջնադարյան՝ ոչ ժողովրդավարական եվրոպայում սպասում էին տանջանքի «հաճելի» գործիքներ .. բայց ոչ մի նման բան: Նա ոչ միայն կենդանի է, ի տարբերություն բոլորովին անմեղ 77 հոգու, այլև ուտում- խմում է, հեռուստացույց է նայում, և պատրաստվում է գիրք գրել իր արարքի մասին, եթե արդեն չի գրել: Իսկ բարի ժողովրդավարները խորհրդակցում են և հարյուր հազարավոր եվրոներ ծախսում, որպեսզի պարզեն, թե ինչ ու նա գնաց այդ քայլին. ի՞նչ նրան դրդեց, մեղսագիտակ է, թե՞ ոչ, իսկ միգուցե նրան պետք է բուժե՞լ և կա՞ արդյոք համապատասխան լավ բժիշկ: Արդյունքում դատարանը որոշեց նրան ազատազրկել 21 տարի ժամկետով , ինչից հետո նա դուրս կգա . բոլորի պես կվայելի կյանքը: Տեսնու՞մ եք, թե նա ինչքան գոհ է: 21 տարի հետո, իսկ միգուցե ավելի շուտ, նա դուրս կգա և կշարունակի զբաղվել իր սիրած գործով. կրկին մարդ կսպանի, միգուցե կսկսի պղծել անչափահասներին.. մի խոսքով՝ մի քիչ ավելի «բազմազան» կդարձնի եվրոպայի միապաղաղ կյանքիը: մի քանի տարի շարունակ նույն Բելգիայում, իսկ հետո նաև Ավստրիայում ժողովրդավարներն ուսումնասիրում էին, թե ինչու են 2 մարդանման էակներ մի քանի տասնյակ երեխաներ բռբանարել և սպանել.. փոքրիկ մարդկանց, ովքեր այլևս չեն դառնա ազատ և ժողովրդավար եվրոպայի քաղաքացիներ: Որոնք այսօր, ի դեմս մեծ և խելացի պաշտոնյաների , փորձում են հասկանալ, թե ինչու են հանցագործները մարդ սպանում, և նրանց բանտ է պետք ուղարկել, թե՞ բուժել: եվ այդ ամենը համասեռամոլների բազմաթիվ շքերթների ուղեկցութամբ, որտեղ պահանջվում է, որ իրենց թույլատրեն ամուսնանալ, պսակադրվել եկեղեցում և երեխաներ դաստիարակել:.. և որպես կանոն՝ իրենց դա թույլատրում են: Եթե այսպես գնա, ապա հեռու չէ այն օրը, երբ ավանդական հարաբերությունների եվրոպացի ջատագովները ստիպված կլինեն երթեր կազմակերպել . խնդրել, որ իրենց չզրկեն երեխա դաստիարակելու և կնոջ հետ եկեղեցում պսակադրվելու հնարավորությունից.. . Իսկ այժմ ժողովրդավարության մեկ այլ դրսևորում. մի քանի տարի առաջ, երբ հաղորդում էինք նկարահանում Բեռլինի մասին, ծանոթացանք գերմանացի պաշտոնյայի հետ, ով մեզ մի հրաշալի պատմություն ներկայացրեց: Մի անգամ հանգստյան օրերին, մայրաքաղաքից դուրս գալու ճանապարհին, մեր գերմանացի ծանոթը մտավ թուրքական թաղամասում գտնվող խանութ՝ ծխախոտ գնելու նպատակով: Նա դիմեց վաճառողին, ասաց ծխախոտի տեսակը և հանեց անհրաժեշտ գումարը: Առայժմ արտառոց ոչինչ չկա, . ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի խանութում: Բայց վաճառողը որևէ կերպ չարձագանքեց գնորդին.. երբ նա կրկնեց խնդրանքը . նորից մեկնեց ձեռքը գումարով՝ վաճառողը արհամարհանքով նայելով՝ մատը տնկեց գերմանացուն և կոտրատված գերմաներենով ասեց. «դու գերմանացի , գտնվում ես թուրքական թաղամասում և պետք է ինձ հետ թուրքերեն խոսես, հասկացա՞ր»: Հետո վաճառասեղանի վրա շպրտեց ծխախոտի տուփը և շարունակեց հեռուստացույց դիտել այնպես, կարծեց թե խանութում ոչ ոք չկար.. Այդ ժամանակ միայն երևի պաշտոնյան հասկացավ, որ երկիրը 3 միլիոն թուրքերով լցնելը ժողովրդավարական Գերմանիայում ծագած ամենալավ միտքը չէր:
Եվ վերջապես մեր գործերի մասին. տեղափոխվենք սքանչելի և ընկերական Ֆրանսիա: Վերջին շրջանում մեր ուշադրությունը սևեռված էր այս երկրի վրա՝ կապված ցեղասպանությունների ժխտումը օրիկանացնող օրինագծի հետ: Նախ դրա ներկայացումը սենատ, դրա հաստատումն ու ցնծությունը, ապա թուրքերի վայնասունը և սահմանադրական խորհրդի մերժումը: Սկզբունքորեն ամեն ինչ նորմալ է, սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել. մերժեցին՝ մերժեցին, կրկին կներկայացվի նախագիծը, և ուշ թե շուտ կնդունեն: Խոսքը դրա մասին չէ: Բանն այն է , որ անձամբ ինձ ողջ այս պատմությունը այդքան չէր հուզի, եթե չլինեին հետևյալ 2 հանգամանքները. Նախ որ ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, թքած ունենալով հայերնի սենատի և նախագահի դիրքորոշման վրա՝ ենթարկեց թուրք էրդողանի սպառնալիքներին և շանտաժին.. ամեն ինչ հասկանալի է, առևտուր, մեծ եկամուտներ և նման բաներ: Բայց այս կյանքում երևի այլ սկզբունքեր էլ կան ՝ դեմոկրատականներից բացի, թե՞ չկան, չգիտեմ.. բայց այդ ամենը բացարձակապես մեր գործը չէ, այլ ֆրանսիայի քաղաքացիների: եվ եթե ինչ-որ բան այնպես չէ՝ ներեցեք, պարզապես մտքեր էին: Սակայն երկրորդ հանգամանքը արդեն իմ գործն է, և ես կարծում եմ նաև յուրաքանչյու սթափ մտածող հայի՝ աշխարհի որ կետում էլ նա գտնվի: Բանն այն է, որ Ֆրանսիայում հոլոքոստի մերժումն արգելող օրենք արդեն կա, և բացարձակապես անհասկանալի է, թե ինչու մեր օրինագիծը հանկարծ դարձավ հակասահմանադրական: Դրա պատասխանը տվեց ֆրանսիական մի պաշտոնյա՝ Ինչ-որ հրեա: Ասում եմ ինչ-որ, որովհետև կարծում եմ, նա արժանի չէ, որ հիշատակվի նրա անունը կամ ազգանունը: Եվ այսպես, ինչ-որ հրեա հայտարարեց, որ չի կարելի հրեաների հոլոքոստը համեմատել հայերի ցեղասպանության հետ: Համեմատել՝ նույն հարթության մեջ դնել, համադրել: Պարզվում է, ժողովրդավարական եվրոպայում կան տարբեր մակարդակի ցեղասպանություններ. կա էլիտար ցեղասպանություն, և կա սովորական, կարևոր և անկարևոր: Բայց զարմանալի է մեկ այլ բան. եթե դա լիներ ինչ-որ հրեայի անձնական կարծիքը, սարսափելի ոչինչ չէր լինի, բայց դա աշխարհի հզոր պետությւոններից մեկի պետական կարևորագույն մարմնի տեսակետն է.. Որովհետև ժողովրդավարություն է: Եվ քանի դեռ այսպիսի ժողովրդավարություն է, միջազգային հանրությունը տարբերակելու է էլիտար ցեղասպանությունը շարքայինից, ճանաչելու է Կոսովոն, և չի ընդունելու Ղարաբաղը, բնակեցնելու է Եվրոպան թուրքերով և փորձելու է գլուխ հանել նորվեգացի մոլագարի նուրբ և փխրուն հոգեկան աշխարհից..
Եվրոպացիներ և նրանց ավագ եղբայրները՝ ամերիկայի ժողովրդավարները , սովորեցնում են բոլոր ոչ ժողովրդավարական երկրներին , թե ինչպես է պետք ապրել: Իսկ մինչ այդ Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Եգիպտոսը և այլ երկրներ թաղվում են արյան մեջ. ահաբեկչություն, վիշտ, քաղաքացիական պատերազմ, անկայունություն: Բոլորովին չէի ուզենա, որ մի չարաբաստիկ օր, ժողովրդական ուժերը փորձեին մեզ էլ օգնել, լրջորեն.. ինչպես օգնեցին Իրաքին, Լիբիային ու Եգիպտոսին: Երկներին որոնցում նախկինում ամեն ինչ վատ էր, իսկ այժմ՝ երևի շատ լավ: Ժողովրդական երկներն արդեն Սիրիային, հաջորդը Իրանն է: Այնտեղից էլ մենք հեռու չենք.. Եվ այստեղ ես առաջին անգամ անկեղծ ուրախանում եմ, որ մենք նավթ չունենք և գազ չունենք, շրջակայքում էլ առանձնահատուկ ոչինչ չկա, այդ պատճառով էլ մեզ օգնելը բացարձակ անհրաժեշտ չէ: Իսկ ահա մեր հարևանները՝ ադրբեջանցիները, իմ կարծիքով միջազգային հանրության օգնության խիստ կարիք են զգում. չէ՞ որ այնտեղ կա ամեն ինչ՝ և նավթ, և գազ, և ժողովրդավարության ի սպառ բացակայություն: Հենց նրանց էլ թող օգնեն: Իսկ մենք պետք է զգույշ լինենք . ինքներս լուծենք մեր խնդիրները, թե չէ օրերից մի օր կարժանաանք ժօղովրդավարական ուժերի օգնությանը.. առավել ևս՝ երբ մեր երկրում արդեն կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են, թե երբ են իրենց օգնելու: նրանցից մեկը՝ ինչ -որ իրավաբան, վերջերս հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործներին պետք է քաղբանտարկյալ համարել: Կան այնպիսիք, ովքեր պայքարում են աղանդների իրավունքների համար, իսկ ոմանք էլ փորձում են ադրբեջանական կինոյի փառատոն կազմակերպել Հայաստանում: Հետաքրքիր է որտե՞ղ են նրանք այսօր, և ունե՞ն արդյոք ցանկություն հիմա անցկացնել նման փառատոն: Այսօրվա հաղորդումը ես ուզում եմ ավարտել՝ միանալով այն պարզ և հասկանալի , բայց չգիտես ինչու ոչ բոլոր կողմերից ընկալվող մտքին, որ մեզ պետք է միավորվել: Միգուցե հայրենական փառահեղ քաղաքական գոծիչները , տարբեր տեսակի չկայացած արվեստագետները , գիտնականները և դրսից վճարվող տարբեր տեսակի շարժումներն ու խմբավորումները 2-3 շաբաթով դադարեն իրենց կարծիքով կառուցողական, իսկ իմ համոզմամբ՝ այս օրերին կործանարար գործունեությունը և չփորձեն այս դրվագից քաղել իրենց համար քաղաքական դիվիդենտներ և իբր հեղինակություն ձեռք բերեն: Այժմ այն պահն է, երբ բոլորը պետք է մտածեն ոչ թե իշխանություններին համակրելու-չհամակրելու, այլ մեր պետության շահերի մասին, և անիմաստ քննադատելու կամ փնովելու փոխարեն պետք է ճիշտ խորհուրդներ տալ և սատար կանգնել, քանի որ անհատներն այսօր իմ կարծիքով բացարձակ կարևոր չեն: մենք միջազգային հանրությանը իմ կարծիքով պետք է հանդեց գանք ընդհանուր, ամուր և համախմբված միասնական տերության տեսքով՝ Հայաստան, Արցախ և սփյուռք, ամեն մեկս իր հերթին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, այլ ոչ թե սեփական ամբիցիաները կամ մանր-մունր հետաքրքրությունները, և այդ դեպքում կլինի այն, ինչի մասին ասում էր Պարույր Սևակը. կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք..»

Հաղորդումն ամբողջութայմբ կարող եք դիտել այստեղ՝