Եկմալյան, Բուզանդ փողոցների՝ անբնակարան մնացած բնակիչները փակել են փողոցը և պահանջում են հանդիպում վարչապետի հետ


13:36 , 16 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Այսօր առավոտվանից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող մի խումբ քաղաքացիներ, որոնք պետությունից և կառուցապատողներից պահանջում են բնակարաններ՝ իրենց քանդված կացարանների փոխարեն, փակել են Տիգրան Մեծ փողոցը՝ պահանջելով վարչապետին իջնել և պատասխանել իրենց հարցերին:

Նշենք, որ եկել են Բուզանդի, Հանրապետության, Եկմալյան փողոցի այն բնակիչները, որոնց տները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար:

Եկմալյանի բնակիչները եկել են «Եկմալյան փողոցի բնակարանների հարցը դեռ լուծված չէ» պաստառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ