Լրագրողներ ջան, ինչքան էլ քննադատեք մեզ, մեկ է, մենք ձեզ շատ սիրում ենք


12:07 , 16 հոկտեմբեր, 2014

Լրագրողներ ջան, մամուլի ծանոթ ու անծանոթ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայկական մամուլի օրվա առթիվ։ Ձեր գրիչը թող միշտ անաչառ ու սուր լինի, կրեատիվության ու գաղափարների պակաս երբեք չզգաք։ Թող ձեր նյութերն ու ռեպորտաժները միշտ ընթերցված ու լայքաշատ լինեն։ Եղեք օբյեկտիվ, արատների ու քննադատության կողքին երբեք մի կորցրեք լավը տեսնելու և այն ներկայացնելու քաջությունը։ 
Ինչքան էլ քննադատեք մեզ, մեկ է, մենք ձեզ շատ սիրում ենք։

Եղեք առողջ, երջանիկ ու պահանջված։