Վլադիմիր Պուտինը 100 վարդ է դրել Լերմոնտովի գերեզմանին


21:15 , 15 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 100 կարմիր վարդեր է դրել ռուս մեծանուն գրող Միխայիլ Լերմոնտովի գերեզմանին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ այսօր գրողի 200-ամյակն է:

Այդ կապակցությամբ Պուտինը այցելել է գրողի թանգարան-արգելոց, որտեղ անցկացրել է մոտ մեկ ժամ: Բացի այդ նա մասնակցել է էքսկուրսիային, որն անցկացրել է թանգարանի տնօրեն Թամարա Մելնիկովան:

Ըստ տնօրենի խոսքերի, այս տարի սպասվում է 250 հազար այցելու, որը կապված է այս կարևոր տարեթվի հետ: